| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Իրանի հայերը պատրաստվում են նշել «ցեղասպանության» հերթական տարելիցը: Սուրբ Սարգիս եկեղեցում այդ օրերին համընդհանուր ողբ է»,- գրում է Haqqin.az-ը` նշելով, որ եկեղեցու վանահայրը, իմանալով, որ ադրբեջանցի լրագրողն այնտեղ է, ասել է, որ նրա ներկայությունն այդ եկեղեցում ցանկալի չէ:
Ադրբեջանական կայքը բողոքում է, որ հայերին Իրանում ավելի լավ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին:
Կայքը մասնավորապես գրում է. «Իրանում գոյություն ունի ավելի քան 40 հայկական եկեղեցի, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Միայն Թեհրանում կա 8 եկեղեցի, բոլորը հիանալի վիճակում են, ինչի մասին հոգում են Իրանի իշխանությունները: Իսկ ադրբեջանցիների մասին, որոնք Իրանում էթնիկ մեծամասնություն են կազմում, այսպես հոգ չեն տանում: Օրինակ` նրանք զրկված են հարազատ լեզվով կրթություն ստանալու իրավունքից, մինչդեռ` փոքր թիվ կազմող հայերը դպրոցներում սովորում են հայերեն լեզվով»:
Լուսանկարում Իրանի հայկական դպրոցներից մեկն է: