կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-28 21:50
Տարածաշրջան

Ծանոթությունների պետական կայք` Իրանում

Ծանոթությունների պետական կայք` Իրանում

Իրանում բացվել է ծանոթությունների պաշտոնական կայք` Hamsan:

Կայքը ղեկավարում է Իսլամական զարգացման կազմակերպությունը, որ քարոզում  է իսլամական կենսակերպ:

Կայքի վրա աշխատում է շուրջ 100 մարդ:  Առայժմ այն կգործի միայն Թեհրանում, ապա կտարածվի ողջ երկրով մեկ:


Կայքի օգտատերերը  պետք է կայքում ներկայացնեն ընդհանուր տվյալներ, օրինակ` քաշ եւ հասակ:

Բացի այդ,  պետք է գրել`  ինչ են աշխատում ծնողները, ինչպես նաեւ` ընտանեկան կարգավիճակը:


Հետաքրքրությունների, երաժշտական ճաշակի կամ սիրած կինոների մասին խոսք անգամ լինել չի կարող:


Ի տարբերություն սովորական ծանոթությունների կայքերի, այստեղ օգտատերերը  չեն կարող տեսնել պոտենցիալ զուգընկերների տվյալները, անգամ լուսանկարները, քանի որ, ըստ իշխանությունների,  դա  ամոթ է:


Միայն կայքի աշխատակցիներն են տեսնելու այդ ինֆորմացիան եւ հենց իրենք էլ փորձելու են կազմել համապատասխան զույգեր:

Ի դեպ, իշխանություններն այս քայլին դիմել են երկրում ամուսնալուծությունների բարձր մակարդակի պատճառով:


Նշենք, որ Իրանում ամուսնությունների 22 տոկոսը ավարտվում  է ամուսնալուծությամբ: