Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ պետքարտուղարությունը Ստամբուլ քաղաքի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Թուրքիան երկար և հպարտ ժողովրդավարության ավանդույթներ ունի», նաև հաջողություններ են մաղթում ընտրված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին. հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:
«Թուրքիան երկարամյա պատմություն ունեցող, հպարտ ժողովրդավարական ավանդույթի տեր պետություն է: Ստամբուլի ժողովուրդը, ինչպես վերջին շրջանում մի շարք ընտրությունների նման բարձր մասնակցություն ցուցաբերելով, ապահովեց ժողովրդավարության ամբողջական մասնակցությունը: Եվրոպայի ամենամեծ քաղաքներից մեկի դժվար ղեկավարությունը ստանձնող Էքրեմ Իմամօղլուին հաջողություններ ենք մաղթում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ հունիսի 23-ի ընտրությունների արդյունքում ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթանակ էր տարել իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմի նկատմամբ: Իմամօղլուն հաղթել էր նաև մարտի 31-ի ընտրություններում, սակայն արդյունքները չեղյալ էին հայտարարվել: ԱՄՆ-ի տարածած հաղորդագրությունը ընտրությունների վերաբերյալ զայրացրել էր Թուրքիային, որը կոչ էր արել չմիջամտել երկրի ներքին գործերին: