կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 17:24
Առանց Կատեգորիա

ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի բռնկումով

ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի բռնկումով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աֆրիկյան երկրների բաժանմունքում հայտարարություն են տարածել առ այն, որ մտահոգված են Կոնգոյի հանրապետության մի քանի շրջաններում Էբոլայի բռնկումով, քանի որ կազմակերպությունը միջոցներ չունի հիշյալ վիրուսի դեմ պայքարի ծրագրեր ֆինանսավորելու համար:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է՝ հիվանդության օջախները ցրված են Կոնգոյի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մերձարևադարձային անտառները, ինչը մեծացնում է ծրագրերի գինը, որոնց համար առանց այդ էլ գումարը բավարար չէ։

Միաժամանակ իրավիճակը բարդացնում է նաև COVID 19-ի դեմ պայքարը:

Հստակեցվում է՝ այս պահի դրությամբ Կոնգոյի 9 շրջաններում գրանցվել է վարակի 56 դեպք: Հանրապետությունում Էբոլայի բռնկումը թվով 11-րդն է: