կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-22 09:19
Հասարակություն

«Սպայկա» ընկերության տնօրենը վերականգնել է շուրջ 3 մլրդ. մեղադրանքի ծավալն ընդլայնվում է

«Սպայկա» ընկերության տնօրենը վերականգնել է շուրջ 3 մլրդ. մեղադրանքի ծավալն ընդլայնվում է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նա մեղադրվում է մոտավորապես 4,5 մլրդ դրամի հարկային պարտավորություններ չկատարելու մեջ։ Անցած ամիսների ընթացքում նրա կողմից արդեն վերականգնվել է շուրջ 3 մլրդ դրամը՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դ. Ղազարյանը հայտարարել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի գործողությունները գնահատելով որպես հետապնդում։ Ղազարյանը ապրիլի 8-ին կալանավորվել էր, պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել, ինչը մերժվել էր։
Մայիսի 3-ին նա դեպոզիտ հաշվին վճարեց 1 մլրդ դրամ՝ ըստ էության ընդունելով առաջադրված մեղադրանքը, ինչից հետո հսկողություն իրականացնող դատախազը որոշում կայացրեց փոխել նրա խափանման միջոցը՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերը վերանալու պատճառով։

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ մայիսից հետո նա վճարել է եւս 2 մլրդ դրամ։ Վարույթն իրականացնող մարմինը քննչական պահանջներ է ուղարկել տարբեր երկրներ՝ ստուգվում են մատակարարված ապրանքներն ու դրանց գները, որոնց հիման վրա էլ նոր դրվագներ են ավելանում։ Պարզվում է՝ տարբեր երկրներ առաքվել են ապրանքներ՝ Հայաստանի հարկային մարմիններից թաքցնելով դրանց իրական տեսակը՝ ավելի քիչ հարկ վճարելու համար։