|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ, տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով․ ըստ Yerkir.am-ի՝ Աշխատանքային օրենսգրքումայսպիսի փոփոխություն են նախաձեռնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։
Այն առաջին ընթերցմամբ ընդունվել և այժմ քննարկվում է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«Հայրության արձակուրդը» փոփոխություններից մեկն է։ Մյուսով առաջարկում են հնարավորություն տալ նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին՝ դուրս գալ աշխատանքի վայրից սահմանված աշխատաժամի ավարտից մեկ ժամ շուտ՝ բացառելով պայմանավորված աշխատավարձի պահումները։
Օրինագիծը նաև ամրագրում է, որ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման կամ տարակարգերի:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին։
Մանրամասն՝ տեսանյութում: