Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ, չնայած բարդություններին, անհրաժեշտ է փորձել որոշել հնարավորությունները: Այդ մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Minval.az-ը:
Նախարարը նաև պատասխանել է հարցին` հնարավո՞ր է, որ այս տարին որոշիչ դառնա ԼՂ հակամարտության համար:
«Ես կցանկանայի, որ հակամարտությունը կարգավորվեր դեռ 2004 թվականին, երբ նոր էի նախարար դարձել: Այն ժամանակ մենք Վարդան Օսկանյանի հետ կոնկրետ պլաններ էինք քննարկում: Մեդիան դրանց մասին չգիտեր, սակայն մեր միջև փոխըմբռնում կար»,-պատասխանել է Մամեդյարովը:
Ըստ նրա` Վիեննայի հանդիպումն, ընդհանուր առմամ,բ ցույց տվեց, որ թեև բարդ է, սակայն նշմարվում են հատման կետեր:
«Բնական է, որ ոչ ոք չի ակնկալում, որ դա արագ կլինի»,- եզրափակել է Մամեդյարովը: