|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Կանադայում կինը կարողացել է երեխայի վրա հարձակված կուգուարի` կատվառյուծի երախից դուրս քաշել 7-ամյա որդուն։ Տղան խաղալիս է եղեկ բակում, երբ կենդանին հարձակվել է նրա վրա: Այս մասին հաղորդում է ABCNews-ը։
Չելսի Լոքհարթը` տղայի մայրը, պատմում է, որ լսել է երեխայի ճիչը, մտածել, որ ինչ-որ մեկի հետ վիճում է, բայց, բակ վազելով, տեսել է, որ նրա վրա կուգուար է հարձակվել։ Գիշատիչը ճանկել էր երեխայի ձեռքը։ Չելսին «թռել» է կուգուարի վրա և փորձել բացել նրա երախը` երեխայի ձեռքն ազատելու համար։
«Չգիտեմ` ինձ որտեղից այդքան ուժ, երևի մայրական բնազդ էր: Ինձ հաջողվեց ազատել տղայիս ձեռքը, որից հետո գիշատիչը փախավ»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել է տղայի մայրը:
Նշվում է, որ Չելսիի որդին գլխին` վերք, պարանոցին ու ձեռքին ճանկռվածքներ է ստացել ։
Որոշ ժամանակ անց բրիտանական Կոլումբիայի բնության պահպանության ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ 2 կուգուար են գտել Չելսիի տնից ոչ հեռու։
