կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 18:49
Աշխարհ

Կանադայում նորածնի բժշկական գրքույկում չեն կարողացել նշել սեռը

Կանադայում նորածնի բժշկական գրքույկում չեն կարողացել նշել սեռը

Կանադայում նորածնի բժշկական գրքույկում բժիշկները չեն կարողացել նշել երեխայի սեռը, հաղորդում է BBC-ն: Սա այս բնույթի առաջին դեպքն է աշխարհում:Բանն այն է, որ երեխան ծնվել է ոչ ծննդատանը, այլ մասնավոր տանը, և ոչ ոք տեղյակ չէ նրա սեռից, իսկ երեխայի ծնողը չի հայտարարում, թե ինչ սեռ ունի երեխան և պահանջում է, որ չգրանցվի նրա սեռը:

Երեխայի ծնողը իրեն նույնականացնում է որպես տրանսգենդեր, և ցանկանում է, որ երեխան ինքը ընտրի իր սեռը, երբ կմեծանա: Երեխայի բժշկական քարտում նրա սեռի դիմաց նշված է U տառը` Undetermined, այսինքն` անորոշ: Երեխայի ծնողը նաև պահանջում է, որ երեխայի սեռը չնշվի նաև նրա ծննդական վկայականի մեջ: Երեխայի ծնողը նրան դաստիարակում է` շրջանցելով  սեռը բնորոշող բառերը: Ավելին, նա գտնում է, որ սխալ է փաստաթղթերում գրանցել մարդկանց սեռը:

«Երբ ես ծնվեցի, բժիշկները նայելով իմ որոշ օրգաններին, որոշեցին իմ սեռը, որոշեցին, թե ով պետք է ես լինեմ: Եվ դա ինձ հետապնդեց ամբողջ կյանքում: Սակայն նրանց այդ բնորոշումը սխալ էր, և ես ստիպված էի դրա դեմ պայքարել ու ջանքեր թափել»,- ասել է երեխայի ծնողը:

Կանադայի իշխանությունները հրաժարվում են երեխային ծննդյան վկայական տալ` առանց սեռը նշելու, իսկ երեխայի ծնողը դիմել է դատարան` վիճարկելով իշխանությունների այդ  գործողությունը: