Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 23341/06) 2013թ. փետրվարի 5-ին կայացրել է վճիռ: Հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Դիմումատուն բողոքներ էր ներկայացրել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի ներքո: Եվրոպական դատարանը վճռով հաստատել է, որ Եվրոպական կոնվենցիա 7-րդ հոդվածի ներքո (օրենքով չնախատեսված պատժի արգելք) դիմումատուի իրավունքների խախտում Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տվել, իսկ Եվրոպական կոնվենցիայի այլ հոդվածների ներքո ներկայացված բողոքները ճանաչվել են անընդունելի: