Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, ՝ «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:
«Այստեղ հավաքվելու պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, ղեկավարի սխալները, որոնք բերում են այսպիսի տհաճ պատկերի: Նա չի ճանաչում մեծ, փոքր, իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրել, միկրոֆոնը վերցնում է եւ միանձնյա ուզում ղեկավարել, բայց ես սխալներ եմ տեսնում, բայց չեմ կարող բարձրաձայն գոռալ, որ դերասանները լսեն: Միկրոֆոնը պիտի իր ձեռքում լինի, մեծ սեր ունի միկրոֆոնի հետ, դրա համար շատ բաներ թերի են մնում ներկայացումներում: Հասկացանք, որ այսպես շարունակվել չի կարող, այսպիսի դեպք ես չեմ հիշում մեր բալետում երկար տարիների ընթացքում, այսպիսի անախորժ երեւույթ, եւ ստիպված ենք դիմել այսպիսի քայլի»,- ասաց նա:
Արտիստները նշեցին, որ այս հարցով դիմել են Արմեն Գրիգորյանին, Կոնստանտին Օրբելյանին, մշակույթի նախարարությանը, սակայն` ապարդյուն. ոչ մի արձագանք չեն ստացել:
Բալետային խմբի փորձավար, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանն էլ ասաց, որ Արմեն Գրիգորյանը նախկին աշխատավայրում` խորեոգրաֆիկ քոլեջում էլ է խնդիրներ ունեցել, նույնիսկ երեխայի է ծեծել, այդ պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:
«Իմանալով այդ մասին` ո՞նց են նրան ղեկավար պաշտոնի վերցնում օպերային թատրոնում»,- հավելեց նա: