կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-10 22:47
Հասարակություն

Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ-ականները բողոքի ցույց են անցկացրել

Ավստրալիայի մայրաքաղաք Կամբեռայում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց, Հայաստանի եւ Արցախի դրոշներով՝ «Ղարաբաղը մերն է», «Ամոթ Ալիեւին», «Պայքար մինչեւ վերջ» կոչերով ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միությունը բողոքի իր ձայնն էր բարձրացրել վերջին օրերին Արցախում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Ցույց սկսվել է տերունական աղոթքով:

Ի դեպ, դեսպանատան դիմաց հավաքվել էին 30 թուրքեր ու ադրբեջանցիներ, որոնք ամեն կերպ փորձում էին խոչընդոտել հայերի ցույցը:

ՀՅԴ Երիտասարդական միությունը Ադրբեջանի դեսպանին նամակ էր պատրաստել, որը սակայն, նա չի ընդունել: ՀՅԴ «Դրո» կոմիտեի ներկայացուցիչ Հայկ Գայսերյանի բնորոշմամբ, եթե Ավստարլիան, որը 1788 թվականին է ձեւավորվել եւ կոչվում է երիտասրդ ազգ, ապա 1918 թվականին ծնված Ադրբեջանն էլ նորածին է:

Հայ Դատի հանձնախումբը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի եւ Ավստարալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ: Իր հերթին, Ավստրալիայում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ABC ռադիոկայնին տված հարցազրույցում Ավստարլայի հանարությանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը:

Իսկ ադրբեջանական դեսպանատան դիմաց անցկացված բողոքի ցույցին հաջորդել է «Զորակցենք Արցախին» տեղեկատվական երեկոն: