|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը համեմատել է Ղրիմի հետ կապված իրավիճակը Կոսովոյի հետ, որը ցանկանում է հասնել Բելգրադից լիարժեք անկախության: Նրա խոսքով` Սերբիան չի կարող Ղրիմը ռուսական ճանաչել, քանի որ դա կարող է բացասական կերպով օգտագործվել արևմտյան երկրների կողմից:
«Կասեն, որ այդ նույն սկզբունքով Կոսովոն նույնպես անկախ է, և մենք այլևս իրավունք չունենք պայքարելու նրա համար»,- ասել է Վուչիչը Россия-24-ի եթերում:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը Սերբիայի մեծ բարեկամն է, և երկրների մտերմությունը հարցականի տակ չէ: