կարևոր
10183 դիտում, 3 ամիս առաջ - 2024-06-20 17:56
Սպորտ

Սլովենիան ու Սերբիան առաջին կեսում խաղացին ոչ ոքի

Սլովենիան ու Սերբիան առաջին կեսում խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Սլովենիայի եւ Սերբիայի հավաքականները Մյունխենում անցկացնում են Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը։ 

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ չխփեցին։

Սլովենիա․ Յան Օբլակ, Ժան Կարնիչնիկ, Վանյա Դրկուշիչ, Յակա Բիյոլ, Էրիկ Յանժա, Պետար Ստոյանովիչ, Ադամ Չերին, Թիմի Էլշնիկ, Յան Մլակար, Անդրաժ Շպորար, Բենիամին Շեշկո։

Սերբիա․ Պրեդրագ Ռայկովիչ, Ստրախինյա Պավլովիչ, Նիկոլա Միլենկովիչ, Միլոշ Վելկովիչ, Սաշա Լուկիչ, Իվան Իլիչ, Ֆիլիպ Մլադենովիչ, Անդրիա Ժիվկովիչ, Դուշան Տադիչ, Ալեքսանդր Միտրովիչ, Դուշան Վլահովիչ։

Թիմերն ընդգրկված են C խմբում։ Առաջին տուրում Սերբիան 0:1 հաշվով պարտվել է Անգլիային, Սլովենիան 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել Դանիայի հետ։