|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիային 3 տրիլիոն դոլարանոց Ֆ-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս թողնելը ԱՄՆ-ի համար կարող է խնդիրներ հարուցել և խորացնել Անկարայի ու Վաշինգտոնի միջև առաջացած անդունդը, սակայն կործանիչների արտադրությունը դրանից չի տուժի. հաղորդում է Reuters գործակալությունը:
Խնդրի հիմնական պատճառը Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային համակարգերի գնումն է: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ անդամ այլ երկրներ, որոնք ունեն Ֆ-35 կործանիչներ, վախենում են, որ ռուսական համակարգերը «կսովորեն» բացահայտել և խոցել կործանիչները, ինչն ապագայում կնվազեցնի ինքնաթիռների առավելությունը ռուսական զենքերի նկատմամբ:
ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային առաջարկել է ավելի թանկ «Պատրիոտ» համակարգերը, սակայն Թուրքիայի ընտրությունը կանգնել է ռուսական տարբերակի վրա:
Նշենք, որ երեկ ԱՄՆ ՊՆ ղեկավար Փաթրիք Շանահանը հայտարարել էր, թե չի ցանկանում, որ Թուրքիան դուրս մնա ծրագրից, սակայն Ֆ-35 գնելու համար հարկավոր է նախ «Պատրիոտ» գնել: