կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-29 11:45
Աշխարհ

ՄԱԿ-ը Մոզամբիկին կտրամադրի 13 միլիոն ԱՄՆ դոլար` ցիկլոնի հետևանքով կրած վնասը մեղմելու համար

ՄԱԿ-ը Մոզամբիկին կտրամադրի 13 միլիոն ԱՄՆ դոլար` ցիկլոնի հետևանքով կրած վնասը մեղմելու համար

Միացյալ ազգերի կազմակերպությունը Մոզամբիկին և Կոմորյան կղզիներին կտրամադրի 13 միլիոն ԱՄՆ դոլար` սննդի, ջրի և ենթակառուցվածքների վերանորոգմանն աջակցելու նպատակով: Այս մասին կազմակերպությունը հայտարարել է կիրակի երեկոյան այն բանից հետո, երբ երկրում մեկ ամսվա ընթացքում երկրորդ ցիկլոնն է մոլեգնել. տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Կինեթ» անունով ցիկլոնը հինգշաբթի օրը մոլեգնել էր աֆրիկյան հանրապետության հարավային շրջանում հենց այն ժամանակ, երբ երկիրը դեռ նոր էր սկսել վերականգնվել անցյալ ամիս «Իդաի» ցիկլոնի պատճառած վնասներից: Իդաին, որը տասնամյակների ընթացքում մոլեգնած ամենահուժկու արևադարձային փոթորիկն էր, տեղափոխվել էր Զիմբաբվե և Մալավի`խլելով ավելի քան 1000 մարդու կյանք:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ «Կինեթը» կարող է Մոզամբիկում երկու անգամ ավելի շատ քանակության անձրևի պատճառ դառնալ: Այն արդեն խլել է 5 մարդու կյանք, քանի որ դրա հետևանքով երկրում ջրհեղեղներ են սկսվել:

Համաշխարհային բանկի գնահատմամբ`Մոզամբիկում և այլ երկրներում տեղի ունեցած փոթորիկների պատճառած հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: