|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Քլեր Մեյթրոյին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկանումե նք ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ շնորհավորելով Քլեր Մեյթրոյին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում և բարձր է գնահատում կոմիտեի շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԿԽՄԿ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցության ամրապնդման շուրջ։ Կարևորելով ԿԽՄԿ-ի առաքելությունը` նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ հումանիտար բնույթի գործընթացները չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա: