Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը. Այս մասին Արագածոտնի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ վարչապետի պաշտոնարակատն իր ֆեյսբոուքյան էջում գրել էր. «Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14:00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15:30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ, Ապարանի կենտրոնական հրապարակում»:
Նշենք, որ Փաշինյանը չի հստակեցրել իր այցն աշխատանքայի՞ն է, թե՞ ոչ:
Հանդիպման ժամանակ Փաշինյանն իր օրինակը բհերեց` նշելով, որ երկար տարիներ ղեկավարելէ ամենախոշոր թերթը, սակայն երբևէ որևէ աշխատողի չի ասել` ում ընտրեմ: «Սա կարծում եմ` անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, երբ հրավիրում են ու ասում` էս ինչին կընտրես և էական չի սպառնալով, խնդրելով թե այլ կերպ»,- ասաց նա և հավելեց, որ մարդիկ տեսնում են` ովքեր են թեկնածուները, նրանց ծրագրերը տեսնում են և կարող են որոշում կայացնել: «Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում: Այսինքն որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործուենության, քարոզարշավի նկատմամբ չպետք է տեղի ունենա հանրապետության որևէ անկյունում: Եթե մի դահլիճ հասանալի է մեկ քաղաքական ուժի համար, հասանալեի է մյուսների համար»: