Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ամփոփել է 2018թ մայիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածը: Նա նշել է, որ պետական բյուջեից հատկացվել է 270 միլիոն դրամ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգում իրականացնելու համար: Մցույթները անց են կացվել, և այդ 270 միլիոն դրամից խնայվել է 100 միլիոն դրամ, որը կվերադարձվի բյուջե: Երևանի երեք և Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք:
Դեկտեմբերի 17-ի դրությամբ իրականացվել է քրեական համաներում ավելի քան 550 դատապարտյալի նկատմամբ:
Հարցին, թե արդյոք նա հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով զինված խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին, նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հանդիպել է նրան, առանձնազրույց ունեցել: Խոսվել է նաև նրա պահման պայմանների վերաբերյալ:
«Խորհուրդ եմ տվել նրան զբաղվել սպորտով, որովհետև գիրացել էր»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի հետագա պաշտոնավարման հետ կապված հարցին, վերջինս նշել է, որ առաջիկայում այդ հարցը բոլորին պարզ կլինի:
«Արդարադատության նախարար կամ կառավարության անդամի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և վարչապետի հայեցողությամբ: Առաջիկայում դա միանգամայն պարզ կդառնա բոլորի համար»,- եզրափակել է նա: