|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դանիայի գիտնականները հայտնաբերել են, որ հակաբիոտիկների օգտագործումը կարող է հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Հաղորդում է Conversation-ը: Ուսումնասիրությանը մասնակցել է 1 098 930 մարդ, որոնք ծնվել են 11995-2012թթ-երի միջակայքում: Մասնագետները վեր են հանել այն վարակիչ հիվանդությունները, որոնցով հիվանդացել են նրանք մինչև 2013թ-ը: Վեր են հանվել նաև բոլոր այն հոգեկան հիվանդությունները, որոնք արձանագրվել են բժիշկների դուրս գրած դեղերի ու եզրակացությունների հիման վրա:
Պարզվել է, որ ծանր վարակիչ հիվանդությունները բարձրացրել են հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկը 1,8 անգամ: Հակաբիոտիկների ընդունման պարագայում այդ ռիկսը աճում էր մեկ ու կես անգամ:
Այդ կապը բացատրվում է աղիքային միկրոբիոմի և կենտրոնական նյարդային համակարգի միջև փոխկապակցվածությամբ: