Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շաքարը ոչ միայն լայնացնում է մեջքը, առաջացնում կարիես, այլև արագացնում է ծերացման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, դա ապացուցել են մաշկաբաններն ու սննդաբանները:
Սննդաբան Միշել Շեւալյե-Հեջն ասում է, որ քաղցրեղենի նկատմամբ սերը հանգեցնում է նրան, որ մարդու օրգանիզմում հայտնվում են վնասակար մոլեկուլներ, որոնք կոչվում են գլիկացման վերջնական արդյունքներ (AGE): Դրանք վնասում են կոլագենն ու էլաստինը:
Իսկ այն հակաօքսիդանտները, որոնք օգնում են մաշկին պահպանել առողջ և թարմ տեսքը, շաքարի օգտագործման դեպքում, ընդհակառակը, պակասում են: Բժշկի խոսքերով` բազմաթիվ մարդիկ նույնիսկ չեն կասկածում, որ շաքար են օգտագործում հացի, սպորտային ըմպելիքների ու յոգուրտների հետ միասին: Հետևաբար, կրճատելով շաքարի օգտագործումը և վերանայելով սննդակարգը, կարելի է զգալիորեն փոխել մաշկի վիճակը:
Իսկ բժիշկ Ֆիլիպ Արտեմին ասում է. «Եթե համեմատության մեջ դնենք մաշկը վնասող գործոնները, ապա արևը գտնվում է առաջին տեղում: Հետո գալիս է գենետիկան: Շաքարի օգտագործումը կրճատելու դեպքում դա, բնականաբար, կազդի ձեր օրգանիզմի վրա, սակայն պետք չէ սպասել, որ կնճիռները միանգամից կանհետանան»: