|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), դիմելով ադրբեջանական կողմին, նախնական տեղեկություն է տրամադրել սեպտեմբերի 18-ին Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռներ ընդունելու վերաբերյալ հակառակ կողմի համաձայնության մասին։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով։ Ինչպես ավելի վաղ նշվել էր, ադրբեջանական կողմը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։