Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրոպան իր այսօրվա անվտանգության համար Իրանին է պարտական. անդրադառնալով վերջին տարիներին Փարիզում եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին` ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Այդ մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Անշուշտ, եվրոպական երկրներն ու նրանց հատուկ ծառայությունները գիտակցում են, որ իրենց այսօրվա անվտանգությունն ահաբեկչության դեմ պայքարում Իրանի գործադրած ջանքերով է պայմանավորված»,- ասել է նա՝ հավելելով. «Ահաբեկչության դեմ պայքարի գործում Իրանը չափազանց վճռական է գործել: Սիրիայի տարածքի մեծ մասն ու Իրաքը մաքրվել են ահաբեկիչներից, սակայն կարծում ենք, որ ահաբեկչությունը դեռեւս շարունակում է գոյություն ունենալ, եւ դրա վերջնական ոչնչացումը միջազգային համախմբում եւ վճռակամություն է պահանջում»:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը քննադատել է ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպայի կիրառած երկակի չափորոշիչներն ու խտրական մոտեցումը` նշելով, որ նրանք, ելնելով իրենց շահերից եւ հետին նպատակներից, երկակի չափորոշիչներ են կիրառում, որոնց արդյունքում էլ հաճախ ոչ միայն չեն պայքարում որոշակի ահաբեկչական խմբավորումների դեմ, այլ, ընդհակառակը, քաջալերում եւ հովանավորում են դրանց:
«Եվրոպական երկրները պետք է գիտացեն, որ մայրցամաքում ահաբեկչական գործողություններն իրականում պայմանավորված են հենց իրենց գործունեությամբ: Տարածաշրջանում գործող ահաբեկիչները, որոնք բռնություն են տարածում նաեւ Եվրոպայում, հովանավորվում եւ ֆինասավորվում են որոշակի շրջանակների կողմից»,- ընդգծել է Ղասեմին: