|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը պատմել է իր հայ ուսուցչի` Տիգրան Թահթայի մասին՝ նշելով, որ գիտական փայլուն կարիերայի համար պարտական է նրան:
Ըստ BBC-ի՝ նա նշել է, որ բոլոր ուսուցիչները դպրոցում ձանձրալի էին, բայց ոչ՝ պարոն Թահթան:

2006 թվականին կյանքից հեռացած ուսուցչի համար հատուկ ուղերձ ձայնագրած տիեզերագետը, հիշելով նրա դասերը, ասել է. «Նրա դասերը հետաքրքական էին: Նրա հետ կարելի էր բանավիճել ամեն ինչի մասին: Մենք միասին պատրաստեցինք իմ առաջին համակարգիչը: Պետք է ընդունեմ, որ ես լավագույն աշակերտը չէի, սակայն նրա աջակցության շնորհիվ ես Քեմբրիջում պրոֆեսոր դարձա՝ մի պաշտոն, որը ժամանակին Իսահակ Նյուտոնն էր զբաղեցնում... Բացառիկ անձնավորություն լինելուց բացի, նա նաև բացառիկ ուսուցիչ էր»:
