|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վիրջինիա Վուլֆ «Նամակ` սիրելիին»
Թանկագի'նս, վստահ եմ, որ կրկին խենթանում եմ: Զգում եմ, որ չենք կարող կրկին վերապրել այդ ահավոր ժամանակները: Այս անգամ չեմ լավանա: Ես սկսել եմ ձայներ լսել, չեմ կարողանում կենտրոնանալ: Դու ինձ տվել ես ամենահնարավոր երջանկությունը: Աջակցել ես ինձ ամեն հարցում: Չեմ կարծում, որ երկու հոգի կարող են ավելի երջանիկ լինել, քան մենք էինք, մինչ այս հիվանդությունը առաջացավ: Այլեւս անկարող եմ պայքարել:
Գիտեմ, որ փչացնում եմ կյանքդ, եւ որ առանց ինձ կկարողանաս ավելի լավ աշխատել: Գիտեմ, որ կարող ես: Տեսնո՞ւմ ես, անգամ չեմ կարողանում ճիշտ գրել այս նամակը: Չեմ կարող կարդալ: Միայն ցանկանում եմ ասել, որ պարտական եմ քեզ` ինձ երջանկացնելու համար: Դու անսահման համբերատար էիր եւ աննկարագրելի բարի: Եթե որեւէ մեկը կարող է ինձ փրկել` դա դու ես: Ես ամեն ինչ կորցրել եմ, բացի քո բարությունից: Չեմ կարող շարունակել փչացնել կյանքդ: Վստահ եմ, որ մեզանից ավելի երջանիկ զույգ չէր կարող լինել: Վ.
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ