կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-14 20:31
Հասարակություն

2017թ ներդրվել են մարզերի զարգացման համապատասխան 39 նոր մասնագիտություններ

2017թ ներդրվել են մարզերի զարգացման համապատասխան 39 նոր մասնագիտություններ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են՝ ՀՀ տարածքային կառավարման,  աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, գործարար ոլորտի և արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգի հիմնական հարցերը զեկուցել է ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, այն է՝ ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում», «Համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագծի ներկայացում և հաստատում», «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» և այլ հարցեր:

Ա. Աղբալյանը խորհրդի անդամներին նախ հակիրճ ներկայացրել է 2017 թվականին իրականացված աշխատանքները և 2018 թվականի անելիքները, ապա անցում կատարել օրակարգի հիմնական հարցերին: Անդրադառնալով  ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում» հարցին՝ Ա. Աղբալյանը նշել է, որ 2017 թվականին կատարման ենթակա բոլոր նախապայմանները՝ թվով 31 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում և վերանայում, «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծի մշակում, ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման կենտրոնների ստեղծում և համապատասխան մասնագետների պատրաստում, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: Ա.Աղբալյանը հավելել է, որ 2017 թվականի 25 ՆՄՄԿՈՒ հաստատություններում ներդրվել են մարզերի զարգացման և պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններին համապատասխան 39 նոր մասնագիտություններ: 2018 թվականին նախատեսվում է ՆՄՄԿՈՒ մասնագիտությունների ցանկի ամբողջական վերանայում, որի գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է վերոնշյալ համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված Սոցիալական գործընկերության հայեցակարգի նախագծի ներկայացմանը և հաստատմանը: Ա. Աղբալյանը տեղեկացրել է, որ «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծով առաջարկվել են մի շարք արմատական փոփոխություններ, որոնք, մասնավորապես, վերաբերվում են գործատուներին ներկայացնող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընգրկվածությանը քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդների կազմում: Ա. Աղբալյանն անդրադարձել է նաև ՆՄՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների կազմի և անդամների թվի խնդրին՝ նշելով, որ նոր հայեցակարգում կատարվել են տարբեր կառույցներ ներկայացնող անդամների թվի փոփոխություններ: Հնչեցված բոլոր առաջարկությունները քննարկելուց հետո՝ խորհուրդը որոշել է հաստատել «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագիծը՝ հաշվի առնելով առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ խորհրդի որոշումները:

Օրակարգի հաջորդ՝ «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» հարցի վերաբերյալ Ա. Աղբալյանը նշել է, որ 2018 թվականի համար նախատեսված է թվով 24 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում: Նիստը վարող Մ. Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ ՄԿՈՒԶԱԽ-ին աջակցության համար՝ 2017թ. նախատեսված մշակման և վերանայման ենթակա գյուղատնտեսական մասնագիտությունների ցանկերը հավանության արժանացնելու և հաստատելու համար, քանի որ այն հանդիսանում է ԵՄ աջակցության ծրագրի նախապայմաններից մեկը: Մ. Մկրտչյանի խոսքով՝ ԵՄ ծրագրի նախապայմանը ենթակա է պարտադիր կատարման՝ առաջարկելով հաստատել 2018 թվականին մշակման ենթակա ներկայացված 24 մասնագիտությունների ցանկը և ամրագրել, որ խորհրդի անդամները քայլեր կձեռնարկեն՝ գերակայություն համարվող տնտեսության ուղղությունների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակելու նպատակով լրացուցիչ միջոցներ գտնելու համար:

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում ընդգրկված բոլոր օրակարգային հարցերը հավանության են արժանացել և ընդունվել նիստի անդամների կողմից: