կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 20:36
Քաղաքական

Բուխարեստում կայացել է Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Բուխարեստում կայացել է Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Բուխարեստում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հայկական Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների: Այնուհետև, եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հուշապսակների զետեղման արարողություն:

Իր ելույթում Ռումինիայում ՀՀ դեսպան ՍերգեյՄինասյանը կարևորել է պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման և միջոցառումների իրականացման ճանապարհին: «1988թփետրվարի 27-29-ին, ի պատասխանԼեռնային Ղարաբաղի հայ բնակչության Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալուցանկության արտահայտման խաղաղ նախաձեռնություններիԱդրբեջանի իշխանությունները Սումգայիթում և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում սկսեցին խաղաղ հայ բնակչությանբնաջնջումըուղեկցված հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբՈղբերգությունից անցել է31 տարիսակայն միջազգային հանրության կողմից այդպես էլ միահամուռ և կոշտդատապարտման չեն արժանացել այս վայրագությունների կազմակերպիչներըիսկկատարողները մնացել են անպատիժՀենց այդ անպատժելիությունն էլ նոր հանցանքներ ծնեց հայ ժողովրդի դեմիսկ Լեռնային Ղարաբաղում սանձազերծվեց պատերազմ․․․ Սումգայիթիկոտորածների հիաշատակը վառ պահելնինչպես նաև վաղեմության ժամկետ չունեցող այսհանցագործության համապատասխան պատմական և քաղաքական գնահատական տալըհանդիսանում է բոլորիս միասնական նպատակը»,- ասել է դեսպանը: