Ռումանիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ու տնօրինությամբ նոյեմբերի 11-ին Բուխարեստում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված տեղի առաջնորդանիստ Մայր Տաճարի կառուցման 103-րդ և Ամենայն Հայոց Հայրապետ երջանկահիշատակ Վազգեն Ա-ի ծննդյան 110-ամյակներին: Այս մասին տեղեկացնում է Ռումինիայի հայոց թեմի մամլո դիվանը:
Օրը սկսվել է տոնական Սուրբ Պատարագի մատուցմամբ, որից հետո ծաղկեպսակներ են դրվել եկեղեցու բակում՝ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված Խաչքարի առջև:
Իսկ Ռումանահայոց թեմի «Դուդյան» մշակութային կենտրոնում տեղի են ունեցել համերգ և գրքի շնորհանդես, բացվել է ցուցահանդես: