Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Խոր ցաւով տեղեկացանք հանրաճանաչ բարերար, ազգային, հասարակական գործիչ Տկն. Լուիզ Մանուկեան-Սիմոնի վախճանի մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց իր նուիրեալ զաւակին, ով իր գերդաստանի ավանդոյթներին հաւատարիմ ապրեց ու գործեց հայ ժողովրդին ու հայրենիքին անմնացորդ նուիրուելու առաքելութեան գիտակցումով։
Հ.Բ.Ը.Մ.-ում նրա նախագահութեան շրջանը զուգադիպեց Հայաստանի վերանկախացման շրջանին։ Տկն. Մանուկեան-Սիմոնը եղաւ հայրենակենտրոն ծրագրերի մշակողը, Սփիւռք-հայրենիք կամրջողն ու հայրենիքում Հ.Բ.Ը.Մ.-ի գրասենեակի հիմնադիրը։
Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Տկն. Լուիզ Մանուկեան-Սիմոնի ընտանիքի բոլոր անդամներին ու հարազատներին, ինչպէս նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեանը եւ հոգաբարձուների խորհրդին՝ այս մեծ կորստի համար։
Հ.Յ.Դ. Բիւրօ
20 Փետրուար, 2019 թ.