Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ստամբուլում օրեր առաջ անհետացել էր առևտրով զբաղվող 58-ամյա գործարար Վեդաթ Յոնգելը` 10 հազար դոլարի հետ մեկտեղ:
Երբ նա տուն չի վերադարձել, որդիներից մեկը դիմել է ոստիկանություն: Ըստ hurriyet.com.tr կայքի` այն ժամանակ, երբ ընտանիքը և ոստիկանությունը փնտրել են Յոնգելին, նրա որդու բջջայինին նրանց տանը մաքրություն անող Ստելլա Մ.-ից (45 տ.) և նրա որդուց` Վառլամ Մ.-ից (28 տ.), WhatsApp հավելվածից հաղորդագրություն է գալիս, որում գրված է լինում. «Հայրդ մեր տանն է, գնա, վերցրու»: Մտնելով տուն` ոստիկանություն հայտնաբերում է գործարարի դիակը` աչքի հատվածում հրազենային վնասվածքով:
Պարզվել է, որ Ստելլա և Վառլամ Մ.-ն դեպքից հետո Ստամբուլի Աթաթուրքի օդանավականից փախել են Կարս, այնուհետև, անցնելով Վրաստան, տեղափոխվել Հայաստան և հաղորդագրությունն էլ արտասահմանից են ուղարկել: Ոսիկանությունը դիմել է Ինտերպոլին միջազգային հետախուզում իրականացնելու համար: