Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օրեր առաջ Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա) քաղաքում կտրել էին արաբական «Այն Ուաթան» թերթի երկու լրագրողների՝ Իբրահիմ Աբդուլքադիրի և Ֆիրազ Համադիի վիզը, որոնք հայտնի էին ԻՊ-ի դեմ իրենց հոդվածներով:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, հայտնի է դարձել, որ սիրիացի լրագրողներին սպանած՝ ԻՊ-ի անդամ Թալաս ել Սուրուրը փախել է Սիրիայի Ռաքքա քաղաք:
Hürriyet-ը հայտնում է, որ Ուրֆայի ոստիկանությունը հայտնաբերել է Սուրուրի և սպանված լրագրողներից մեկի համատեղ լուսանկար:
Տեղեկությունների համաձայն՝ ԻՊ-ի անդամը լրագրողներին հայտնել է, որ եկել է Ուրֆա՝ փախչելով ԻՊ-ից: Նա տեղեկություններ է հավաքել Թուրքիայի և Թուրքիայում գտնվող սիրիացիների մասին և դրանք փոխանցել ԻՊ-ին: Բացի այդ՝ աշխատանքներ է իրականացրել ԻՊ նոր անդամներ ներգրավելու ուղղությամբ:
Նշվում է, որ լրագրողներին սպանելու հարցում ԻՊ-ի անդամին օգնողներից մեկը եղել է թուրք:
Սուրուրի՝ դեռևս Թուրքիայում գտնվելու վարկածը ճշտելու համար և ԻՊ-ի երկու այլ ղեկավարների հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են սկսվել: