կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 21:50
Իրավական

Բենզինի գները բարձրանալու են․ Բարսեղ Բեգլարյան

Բենզինի գները բարձրանալու են․ Բարսեղ Բեգլարյան

Սա շինծու գործ է դատախազության ու քննչական կոմիտեի կողմից։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանը, ով մեղադրվում է բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնաիրավչություն կատարելու մեջ։ Հարցին, թե իր դեմ ինչ ունեն իրավապահները, Բարսեղ Բեգլարյանը նշեց․«Դուք շատ լավ գիտեք, թե իմ դեմ ինչ ունեն։ Դուք լավ գիտեք թե Բարսեղ Բեգլարյանը ում ընկերն է։

Լրագրողները հետաքրքրվեցին բենզինի գնից, և Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ մոտ ապագայում բոլորն ականատես կլինեն, թե ինչպես են բարձրանալու բենզինի գները։ Նա նաև հավաստիացրեց,որ  Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանում մենաշնորհներ չեն եղել բենզինի շուկայում։