Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ:
Սա այն մարտավարությունն է, որ աշխատավարձերի բարձրացման մասին խոսող իշխանության օրոք ամեն բան թանկանում է՝ մի քանի ամսում, մի քանի անգամ։
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թվականի մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4-0.1%-ով, իսկ Երևան և Արտաշատ քաղաքներում գրանցվել է 0.2% գնաճ:
Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ նվազել են 5.0% և 3.1%-ով:
2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 6.8% և 8.5%, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 7.0% և 3.3% գնանկում»։