կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 17:53
Հասարակություն

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն այսօր նշում է իր 25-ամյակը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն այսօր նշում է իր 25-ամյակը

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում ժամը 19:00-ին կկայանա ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառում: Մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար:

1993 թվականի նոյեմբերի 27-ին հիմնադրված Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունը գործում է Հայաստանում և 17 երկրում, այդ թվում` Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում:

ՀՅԴ Երիտասարդական միությունները գործում են ապակենտրոն սկզբունքով: Միության նպատակներն են՝

1. հայ երիտասարդության քաղաքականացում,

2. պայքար Հայ Դատի արդարացի լուծման ուղղությամբ,

3. ընկերվարության և ժողովրդավարության արժեքների տարածում երիտասարդության շրջանում,

4. մասնակցություն անարդարության դեմ պայքարին և հասարակական արդարություն հաստատել ձգտում,

5. զորակցություն մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքներին,

6. մասնակցություն քաղաքացիական հասարակության ստեղծման գործընթացին,

7. պայքար բոլոր տեսակի խտրականությունների դեմ,

8. մասնակցություն արդարության ձգտող միջազգային շարժումներին և համագործակցություն միջազգային առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների հետ,

9. մասնակցություն հայկական ինքնության պահպանման աշխատանքներին Սփյուռքում,

10. հայ ժողովրդի շահերին ամենուրեք ծառայելու գիտակցության եւ հանձնառության ստեղծում երիտասարդության շրջանում:

«Երկիր»-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում է ՀՅԴ ՀԵՄ-ին` ցանկանալով կուռ շարքեր և նորանոր բարձունքներ: