կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 22:33
Քաղաքական

Ֆրանկ Փալոնեն դատապարտել է Սումգայիթի հակահայկական ջարդերը

Ֆրանկ Փալոնեն դատապարտել է Սումգայիթի հակահայկական ջարդերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնեն հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Սումգայիթի հակահայկական ջարդերի 31-րդ տարելիցը:

«Այսօր ոգեկոչում եմ ադրբեջանցիների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ամենասարսափելի հարձակումների՝ Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցը: 1988-ի փետրվարի 27-ին Սումգայիթում բնակվող հարյուրավոր հայ քաղաքացիների սպանել, բռնաբարել, անդամահատել և նույնիսկ ողջ-ողջ այրել են առանց որևէ պատճառի, եթե ոչ միայն ազգային պատկանելիության պատճառով:  

Այս անիմաստ բռնությունը հետևանքն է դարձել Ադրբեջանի քաղաքացիների և պետական պաշտոնյաների հակահայկական ատելության՝ ուղղված անմեղ հայերի դեմ:

Ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել` կոծկելու մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունները և հերքել է Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները: Առավել մտահոգիչ է, որ այս իրադարձությունների և նմանատիպ հարձակումների իրականացնողներն այդ օրվանից ազգային հերոսներ են ճանաչվում Ադրբեջանի կառավարության կողմից:

Միացյալ Նահանգների կառավարության համար խիստ կարևոր է ճանաչել և դատապարտել բռնության դրսևորումները քաղաքացիների նկատմամբ: Այդ է պատճառը, որ ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հիշելով այս սարսափելի կոտորածը: Դժբախտաբար, Ադրբեջանի կառավարության մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ շատ չի փոխվել Սումգայիթի ջարդերից հետո: Մենք կրկին լսում ենք նման բռնության մասին և ականատեսն ենք լինում Արցախի Հանարպետության ժողովրդի դեմ ուղղված ահաբեկման մարտավարության:  

Եթե մենք չդատապարտենք մարդկության դեմ հանցագործությունները և թույլ տանք դրանց անպատիժ մնալ, միայն կամրապնդենք ապագայում հանցագործություն գործել պատրաստվողների վճռականությունը:

Կարևոր է հաշվի առնել սա, երբ պատրաստվում ենք ոգեկոչել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը», - ասվում է Փալոնեի հայտարարության մեջ: