Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճարտարապետական գործունեության և լիցենզավորման կարգի մասին օրենքների փոփոխությունից հետո ճարտարապետներն անելանելի իրավիճակում են հայտնվել: Արդեն տևական ժամանակ է` նրանք շինարարություն իրականացնելու համար պահանջվող նախագծային լիցենզիան չեն կարողանում ստանալ, որովհետև այն տրամադրող մարմին չկա: Խնդիրը ծագել է քաղաքաշինության պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Ավետիք Էլոյանի պաշտոնավարման ժամանակ: «Նրա օրոք ընդունվեց վերոնշյալ օրենքը, ինչն էլ պատուհաս դարձավ հենց Էլոյանի գլխին: Իր տեղակալների խորհուրդներին ընդառաջ գնալով՝ վերջինս լիցենզավորման կարգի վերաբերյալ օրենքում այնպիսի փոփոխություններ մտցրեց, որ հետո պարզվեց՝ փաստացի լիցենզիա տրամադրող որևէ մարմին չկա: ՈՒ գուցե նախկինների հետ աշխատելու անհնարինությունը գիտակցելով էլ Էլոյանը հրաժարական տվեց»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ առայժմ միայն ճարտարապետների պալատն է արտոնագիր տալիս, ինչը, սակայն, չի ենթադրում, թե դրանով նաև շինարարության նախագծի թույլտվություն է տրվում: «Արտոնագիրը տվյալ ճարտարապետին է վերաբերում, որ նա կարող է այդ գործով զբաղվել, բայց նախագծի համար թույլտվությունը պետք է ինչ-որ մարմին տա: Նախկինում այդ մարմինը քաղշինկոմիտեն էր, այժմ, փաստորեն, իրավասու կառույց գոյություն չունի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: