|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վաղը Սանտա Բարբարայի շքեղ, 20 միլիոնանոց առանձնատանը տեղի կունենա ֆոտոմոդել եւ շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանի հարսանիքը: Նա այդ օրը արքայադստեր տեսք կունենա: Հարսանյաց զգեստը Վերա Վոնգից է:
Քիմի եւ բասկետբոլիստ Քրիս Համգրիսի հարսանիքին Քարդաշյանների ընտանիքը նախապատրաստվում է արդեն մեկ ամիս: Հրավիրատոմսեր են ուղարկվել 500 հոգու, որոնց Քիմը խնդրել է իր հարսանիքին ներկայանալ սպիտակ զգեստներով:
Ի դեպ, People հանդեսը հարսանիքի բացառիկ լուսանկարներն ունենալու համար ամուսնական զույգին նախապես վճարել է կես միլիոն դոլար: