Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ թիվ 95 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2552 Տ պ/հ երթուղային տաքսու սրահում (վարորդ Ս.Հովհաննիսյան) կոտրվել է քիմիական միացությամբ 1.5լ ապակյա տարա (նախնական տվյալներով` ազոտական թթու), ինչի հետևանքով ուղևորներ Համլետ Վարդանյանը (ծնվ. 1956թ.), Իրինա Նազարյանը (ծնվ. 1956թ.), Գոհար Ասլանյանը (ծնվ. 1957թ.), Գևորգ Էլարյանը (ծնվ. 1977թ.) և Արմեն Օհանյանը (ծնվ. 1985թ.) «1-03» ծառայության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Գ.Էլարյանը և Ա.Օհանյանը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, բժիշկների կողմից Հ.Վարդանյանի, Ի.Նազարյանի և Գ.Ասլանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: