Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը՝ նշելով, որ ելույթով հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանը:
Պաշտպանները բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշումը, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
«Դատախազները իրենց առարկությունները ներկայացրեցին, սակայն դեռ չենք ավարտել աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատականը նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 4-ը` ժամը 12:00-ն»,- ասաց Մուրադյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը: