Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզահամերգային համալիրի տնօրենի համար հայտարարված մրցույթում տնօրեն է նշանակվել Կարեն Ղազարյանը: Մրցույթի ամփոփումը տևել է 9 ժամ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը»,- գրել է Նարեկ Բաբայանը:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատողները բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Դրանում, մասնավորապես, նշել են, որ դեմ են տնօրեն Վազգեն Ասատրյանի լիազորությունների դադարեցմանը: Նրանք շեշտել էին, որ Վազգեն Ասատրյանի ղեկավարման երեք տարիները՝ 2015-2018 թթ., hամալիրի համար նշանավորվել են մի շարք կարևորագույն միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեր պետությունը հավուր պատշաճի ներկայացրել են միջազգային տարբեր հարթակներում («Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկու միջոցառումների կազմակերպում, Ֆրանկոֆոնիայի XV և XVII գագաթաժողովների կազմակերպում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպում և այլն): Տարեկան կտրվածքով նախատեսված պետական և տոնական միջոցառումները ևս կազմակերպվել են բարձր մակարդակով: