Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տեղեկացրել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում. 1 անձ մահացել է, մի քանիսը` վիրավորվել: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել գիշերը ժամը 1:30-ի սահմաններում: Ըստ ահազանգի` հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989-ին ծնված Արտաշես Գևորգյանը` մահացած:
Պարզվել է, որ Աբովյանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ:
Հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանային համալիրը, որտեղ տեղի է ունեցել վիճաբանությունը, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին, որը հայտնի է Շշի Մելո մականունով: