|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարտի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ձորափի փողոց 19/4 հասցեում գտնվող «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողացել են տեխնիկական սպասարկման սարքավորումներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում Երևանի բնակիչ 45-ամյա Վաչագան Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի կեսերից մինչև մարտի 7-ը, ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մուտք է գործել նշված ռեստորան և այնտեղից գողացել ջեռուցման համակարգի մասեր, էլեկտրական վերելակի մասեր և էլեկտրական այլ մասեր՝ պատճառելով մոտ 6 մլն դրամի գույքային վնաս։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։