կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-03 22:12
Իրավական

Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» եղբայրը

Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» եղբայրը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Վերոնշյալ հոդվածը վերաբերում է  արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտմանն օժանդակելուն։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամրջի երթևեկելի հատվածը և երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին։

Մի քաղաքացի,  չենթարկվելով իրավապահների պահանջին, «Ռենջ Ռովերը» հեռացրել էր դեպքի վայրից։ Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: