Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
իչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին, հայտնում է Shamshyan.com-ը։
Մարկոս Մարկոսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ, առևանգել էր «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, սակայն հայտնաբերվեց եւ ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն։
Կայքի տեղեկություններով՝ Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երեւան–Սեւան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը:
Պայթյունի հետեւանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Պայթյունի պատճառով խցանված է Երեւան-Սեւան ավտոմայրուղին, որի աջակողմյան երթեւեկությունը Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է: