Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունւարի 25-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ «Թեւանիկ» բարեսիրական խմբի Ամանորեայ, տարեկան հաւաքը, որին ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան անձնակազմի ներկայացուցիչները, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանհայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային իշխանութեան եւ «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչները, խմբի անդամներն ու նրա գործունէութեանն աջակցող բարեկամները:
Մտերմիկ մթնոլորտում անցած հաւաքի ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ, որն ամփոփում էր խմբի մէկամաեայ բեղմնաւոր գործունէութիւնը, տարբեր բնագաւառներում Արցախի Հանարպետութիւնում իրականացւած բարեգործական նախձեռնութիւններն ու միջոցառումները: Խմբի մէկամեայ բարոյական գործունէութեան մանրամասն զեկոյցով հանդէս եկաւ «Թեւանիկ»-ի հիմնադիր եւ ղեկավար Իւետ Դանիէլեանը, իսկ նիւթական զեկոյց-հաշւետւութիւնը ներկայացրեց Արմանդ Դրորը:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, որը բարձր գնահատեց եւ կարեւորեց խմբի գործունէութիւնը, իսկ «Թեւանիկ» բարեսիրական խմբի քոյր գործընկեր, Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան ուղերձն ընթերցեց միութեան ատենապետուհի Արմինէ Սիմոնեանը:
Յատկանշական է, որ հանդիպման մտերմիկ մթնոլորտին, իրենց ելոյթներով յաւելեալ ջերմութիւն հաղորդեց խմբի անդամուհիներից ձեւաւորւած սիրողական երգչախումբը: