կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 14:35
Սպորտ

Տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը

Տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը
Ապրիլի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ ՀՖՖ 11-րդ տարեկան ժողովը:

 

Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

 

Միջոցառմանը ներկա էր Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղեկալ և ՈՒԵՖԱ-ի «Հեթ-Տրիկ» կոմիտեի անդամ Սերգեյ Սաֆարյանը, ով ՀՖՖ նախագահին հանձնեց մրցանակներ "Best Grassroots Project" և "Best Digital Markleting Campaign" անվանակարգերում:



Ժողովի պատվիրակներին, ՀՖՖ Գործկոմի անդամներին և հյուրերին ներկայացվեց ՀՖՖ-ի կողմից նկարահանված "Մենք սիրում ենք մեր ֆուտբոլը, քսան տարի անց" տեսաֆիլմը, որը նվիրված էր Հայաստանում վերջին 10 տարում ֆուտբոլային ենթակառուցվաքների զարգացմանը: