|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ-ին հարկավոր չէ որևէ պայմանավորվածություն սպառազինության վերահսկողության ոլորտում: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ասել է Международная жизнь ամսագրի հետ զրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Դրանք խանգարում են ԱՄՆ-ին, պարտավորություններ են առաջացնում և ԱՄՆ-ին սահմանափակ տարածությունում պահում… Խանգարում են բոլոր ոլորտներում ռազմական տոտալ գերիշխանություն ունենալու հայեցակարգի իրականացմանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրից: