|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Երևանի սուպերմարկետներում և խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտն աստիճանաբար կարգավորվում է:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանից.
«Մեկ օրում ոչ կարող է կարգավորվել, ոչ էլ դեֆիցիտ ստեղծվել: Կաթը կամաց-կամաց շատանում է: Ամեն դեպքում, տենդենցներ կան»:
Իսկ թե երբ կկարգավորվի, Գիգոյանը դժվարացել է ասել՝ նշելով, որ վերահսկողությունից դուրս է:
Թերթը նշում է, որ պանրի դեֆիցիտով պայմանավորված՝ պանրի գները որոշակի բարձրացել են, ինչի առիթով ՀՀ ՏՄՊՊՀ-ն պանրի շուկայում շարունակում է ուսումնասիրություններ կատարել: