Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն Արցախում կազմակերպելու նշանակության շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:
«Արցախում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի կազմակերպումը մեծ խորհուրդ ունի: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Արցախից է սկսվել մեր նորօրյա պատմությունը եւ Արցախի պատերազմով է, որ Դաշնակցությունը նորից վերընձյուղվեց հայրենիքում: Երբ բոլորը զբաղված էին տարբեր հանրահավաքային գործընթացներով՝ Դաշնակցությունն էր, որ եկավ այստեղ եւ կազմակերպեց Արցախի ինքնապաշտպանությունը: Դա բոլորի համար փաստ է:
Այսօր մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ կապված Արցախի հիմնահարցի լուծման հետ: Հարկ է մեկ անգամ եւս մատնանշելու, որ Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ հաղթանակ: Այդ հաղթանակը հայկական երկու Հանրապետությունները միասին են արձանագրել, որի արդյունքում մենք ունենք 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենի տարածք, որը պետք է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Սա է Դաշնակցության նպատակը եւ այսօր մենք այստեղ ենք՝ հենց այդ փաստելու համար»: