կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-12 11:36
Իրավական

Սադրիչ սուտ է, Մանվել Գրիգորյանը Արցախ չի մեկնել. փաստաբան

Սադրիչ սուտ է, Մանվել Գրիգորյանը Արցախ չի մեկնել. փաստաբան

Մանվել Գրիգորյանի` Արցախում գտնվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի՝ Արցախ մեկնելու մասին մամուլի տեղեկություններին:

«Մանվել Գրիգորյանի` Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին եւ հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում: Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ «մինչ էջմիածինցիները հանրահավաքներ են կազմակերպում եւ պահանջում արդարադատության իրականացում Էջմիածնում եւ հարակից գյուղերում 20 տարի ճորտատիրություն հաստատած Մանվել Գրիգորյանի նկատմամբ, վերջինս մեկնել է Արցախ:

Ըստ թերթի աղբյուրի՝ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է Հադրութի իր առանձնատանը:

Նշենք, որ այսօր էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Ըստ նրանց՝ ազատության մեջ  Մանվել Գրիգորյանն իրենից  վտանգ է ներկայացնում: Երեկ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները մինչև ուշ գիշեր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ 

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց: